National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ: 
  
Հայ եւ համաշխարհային գիտությունը կորցրեց իր մասնագիտությանն ու աշխատանքին իսկապես նվիրված ականավոր գիտնականի, ում գիտական գործունեությունը եւ  աշխատություններն այսօր էլ հիմնարար նշանակություն ունեն: 
  
Մեծ են Արմեն Գալոյանի վաստակն ու ներդրումը հատկապես կենսաքիմիայի ու  նյարդաքիմիայի ոլորտում, որտեղ նա համարվում էր կարկառուն ներկայացուցիչներից մեկը:

Նրա հարուստ գիտական ժառանգությունը եւ արժանապատիվ կյանքի ուղին մշտապես օրինակ կլինեն ապագա սերունդների համար:

Ցավակցում եմ Արմեն Գալոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am